Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Վրաստանում գործում է ուսուցիչների աշխատավարձի նոր քաղաքականությունը, ըստ որի` հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և հատուկ ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է միջինը 500 լարիի չափով։
Ըստ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության տեղեկության՝ այսօրվա դրությամբ համակարգում կա ավելի քան 52 հազար ուսուցիչ:
- 500 լարիով կբարձրանա առնվազն 21 հազար ուսուցչի աշխատավարձ,
- 600 լարիով կբարձրանա առնվազն 8000 ուսուցչի աշխատավարձ,
- 700 լարիով կբարձրանա առնվազն 5000 ուսուցչի աշխատավարձ,
- 800 լարիով կբարձրանա առնվազն 3000 ուսուցչի աշխատավարձ, որն ընդհանուր առմամբ ուսուցիչների 70 տոկոսից ավելին է։
Ուսուցիչների առնվազն 25 տոկոսի աշխատավարձը կբարձրանա 300-400 լարիի չափով։ Ըստ ԿԳՆ-ի՝ ոչ մի ուսուցիչ առանց աշխատավարձի բարձրացման չի մնա. առնվազն 200 լարիի ավելացումը, թեկուզ ժամային փոքր ծանրաբեռնվածության դեպքում, կգործի անխտիր բոլոր ուսուցիչների համար։ Այս կարգավիճակում է ուսուցիչների առնվազն 5 տոկոսը:
Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր բանաձևը՝ այստեղ:
Ընդգծենք. 2023/2024 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում էր գրեթե 64 հազար ուսուցիչ: