Իլիայի համալսարանում ուսանողներն ակցիա են սկսել

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի ցույցին զուգահեռ ուսանողները բողոքի ակցիա են սկսել նաև Թբիլիսիում՝ Իլիայի պետական ​​համալսարանում։ Այս մասին փոխանցում է netgazeti.ge-ն:

Ուսանողները քայլել են միջանցքներով՝ վանկարկելով «Դուրս եկեք, դուրս եկեք»։

«Օլիգարխը գողացել է մեր սահմանադրական իրավունքը՝ ընտրությունները». բոլորիդ կոչ ենք անում պայքարել, կանգնել մեր կողքին»,- հայտարարել են ուսանողները։

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան համալսարանում ուսանողները բողոքի ցույց են սկսել նոյեմբերի 14-ին: Ուսանողները բողոքում են ընտրությունների կեղծման, դրանում ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու փորձերի դեմ։

Ուսանողները պահանջում են նոր, արտահերթ ընտրություններ։

Նոյեմբերի 14-ին Բաթումիում ուսանողները՝ ի նշան բողոքի, գիշերել են համալսարանում։ Շենքում ջեռուցում չի եղել, երկու անգամ հոսանքազրկվել է, սակայն նրանք շենքից դուրս չեն եկել: