Ուսանողները մի խումբ դասախոսների հետ բողոքի ակցիա են անցկացրել կրթության որակի ազգային կենտրոնի մոտ։
Ըստ նրանց` օրեր առաջ Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնը հանվել է Եվրոպական որակի ապահովման ռեգիստրի (EQAR) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ( ENQA) ցանկից․ դա նշանակում է, որ Եվրոպաում Վրաստանի բարձրագույն կրթությունը կորցրնում է վստահությունը։
Զուգահեռ բողոքի ակցիա էր Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մոտ։
Ուսանողները երեք հիմնական պահանջ է ներկայացրել.
- Ազատ արձակել կոնսերվատորիայի ուսանող Անրի Կակաբաձեին,
- Ազատ արձակել բողոքի ակցիաներից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին.
- Կոնսերվատորիայի ռեկտոր Գիորգի Վաչնաձեն պետք է հայտարարի, որ չի ընդունում եվրանդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին «Վրացական երազանքի» որոշումը։
Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։