
Ուսանողների կազմակերպած ցույցը շարունակվում է: Ցուցարարները Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) առաջին մասնաշենքից շարժվեցին երկրորդ մասնաշենք։
Ուսանողները փակել են Ճավճավաձե փողոցը:
Հավաքի կազմակերպիչների խոսքով ԹՊՀ երկրորդ մասնաշենք տեղափոխվելու պատճառն այնտեղ վարչապետ Իրակլի Կոբախիձեի դասախոսություններն են։
Երիտասարդներին համալսարանի 2-րդ մասնաշենքի մուտքի մոտ դիմավորել են իրավապահները:
Ուսանողները պահանջում են նոր, արտահերթ ընտրություններ։
Նոյեմբերի 14-ին էլ Բաթումիում ուսանողները՝ ի նշան բողոքի, գիշերել են համալսարանում։ Շենքում ջեռուցում չի եղել, երկու անգամ հոսանքազրկվել է, սակայն նրանք շենքից դուրս չեն եկել:
Ընտրություններից հետո ամենօրյա կտրվածքով Վրաստանի քաղաքացիները ցույցեր են անցկացնում՝ պահանջելով չեղարկել ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքները: