Երեք ուսանողներ ստեղծել են SHARA — Georgia on Track ծրագիրը, որի նպատակն է Վրաստանը ճանաչելի դարձնել, զբոսաշրջությունը խթանել:
Ռոլիկո Բաղաթուրիան, Դիմիտրի Օբոլաձեն և Ստանիսլավ Մահուլան կմեկնեն Եվրոպայի 7 երկրներ, որտեղ Վրաստանի մասին տեղեկատվական բրոշյուրներ կբաժանեն անգլերեն և գերմաներեն լեզուներով:
Երկու վրացի և 1 ուկրաինացի ուսանող կմեկնեն Գերմանիա, Չեխիա, Ավստրիա, Հունգարիա, Սերբիա, Բուլղարիա և Թուրքիա: Նրանք կսկսեն ճամփորդել ծրագրի համար հատուկ դիզայնով մեքենայով: