Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում խոսել պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի վերանայման վերաբերյալ և նշել, որ քաղաքացիները կարող են ծառայել միայն պաշտպանության նախարարությունում, սակայն նոր փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։
Ի դեպ, նախկինում զինվորական պարտադիր ծառայություն կարելի էր անցնել տարբեր գերատեսչություններում։ Ղարիբաշվիլին նշել է` վերոնշյալ համակարգը արդյունավետ չէ։
Ղարիբաշվիլիի խոսքով, ծրագիրը կտևի 6, 8 և 11 ամիս: Ըստ նրա՝ հիմնական նպատակներից մեկը լինելու է հզոր ռեզերվի ստեղծումը։
«Սա տեսական ուսուցում չի լինելու, լինելու է ինտենսիվ մարտական պատրաստություն։ Այս ծրագրի ավարտից հետո անձը պարտադիր զինվորական ծառայություն կանցնի և շարքայինի կոչում կստանա», — ասել է վարչապետը։
Փոփոխության համաձայն՝ մինչև 23 տարեկան այն ուսանողները, ովքեր կորոշեն պարտադիր զինվորական ծառայություն անցնել, ապա տարեկան ընդամնենը 1 ամիս դասընթաց կանցեն, իսկ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո կհամարվեն պարտադիր զինծառայություն անցած։
Վարչապետի խոսքով, անհրաժեշտ կլինի կազմակերպել և պատրաստել համակարգը, որը կարժենա ավելի քան 80 մլն լարի։