
Թբիլիսիի թատրոնի և կինոյի համալսարանի ռեկտորի, Հանրային հեռարձակողի ղեկավարության և ուսանողների միջև հանդիպում է տեղի ունեցել։
Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են, որ ուրբաթ օրը, երեկոյան ժամը 22:00-ին ուղիղ հեռարձակում կանցկացվի, որտեղ մի քանի ուսանող և համալսարանի ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին ուղիղ եթերում կքննարկեն ընթացիկ իրադարձությունները:
Հիշեցնենք. Թատերական համալսարանի մի քանի ուսանողներ իրենց կարգավիճակի դադարեցման մասին հայտնել են մարտի 10-ին։
Ուսանողները սոցցանցերում գրել էին, որ հանձնաժողովը քննարկել է «Էթիկայի կանոնագրքով նախատեսված նորմերի խախտման հարցը» և որոշել է դադարեցնել իրենց ուսանողական կարգավիճակը։