Ուսանողները բողոքի նոր կենտրոն են ստեղծում

Վրաստանի մի խումբ ուսանողներ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է, որ իրենք ստեղծում են բողոքի նոր կենտրոն։

«Մարտի 19-ից մենք՝ ուսանողներս, ստեղծում ենք բողոքի նոր կենտրոն։ Սա կլինի մի տարածք, որտեղ բարձրաձայնելու ենք մեր բողոքի, կրթական համակարգի խորքային խնդիրների, բուհերում և դպրոցներում գործող ոչ լեգիտիմ իշխանության հանցավոր գործողությունների կամ անգործության հետևանքների մասին։

Մեզանից յուրաքանչյուրը պայքարում է ազատ, արդար և արժանապատիվ երկրի համար, որտեղ կրթությունն առաջնահերթություն է, որտեղ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ոչ թե շանտաժի են ենթարկում, այլ լսում և գնահատում են իրենց քննադատական ​​հայացքների համար:

Մենք չենք պատրաստվում աչք փակել այն իրողության վրա, թե ինչպես է կրթական համակարգը փլուզվում, և ինչպես են փորձում հաջորդ սերնդին զրկել անկախ մտածողությունից, ազատությունից, քննադատական ​​հեռանկար ձևավորելու հնարավորությունից։

Ազատություն բանտարկյալներին». — ասված է հայտարարության մեջ։