
Հրապարակել է ուսանողական դրամաշնորհային մրցույթի (գրանտի) նախնական արդյունքները, տեղեկացնում է Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC):
Արդյունքները տեսնելու համար անհրաժեշտ է այցելել online.naec.ge կայք, համակարգում մուտքագրել քննական քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։
Ստացված գնահատականին չհամաձայնելու դեպքում քննվողը կարող է բողոքարկել՝ դիմելով NAEC-ին։ Բողոքարկման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի հաջորդ շաբաթ կենտրոնի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջերում։