
Տեղեկություն է շրջում Ուկրաինայում Վրաստանի ևս մեկ քաղաքացու մահվան մասին, հայտնում է RadioTavisupleba-ն:
Ըստ այդ տեղեկության, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել և նշել է, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունն այս պահին մանրամասները ճշտում է։ Զոհվածի մասին ԱԳՆ-ն տվյալներ չի տրամադրել:
«Մթավարի արխի»-ի փոխանցմամբ, մահացած վրացին Ուկրաինայում էր ապրում 2014 թվականից, իսկ պատերազմի սկսվելուց հետո եղել է առաջնագծում և զոհվել հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան` Դոնեցկի շրջանի հրթիռակոծության ժամանակ։
Ի դեպ, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մինչ օրս 19 վրացի մարտիկ է զոհվել։