Ուկրաինայում Վրաստանի դեսպանը մեկնել է Կիևից

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից։ Այս տեղեկությունը interpressnews.ge-ին են տրամադրել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Դեսպանը, Ուկրաինայի նախագահի որոշմամբ, ստիպված է եղել լքել Կիևը։

Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Նախագահը նաև պահանջել է, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, միաժամանակ բանակցություններ սկսի Սաակաշվիլիի Ուկրաինա վերադարձի համար։

Հայտարարություններին նախորդել էր հուլիսի 3-ի Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստում «Նոյեմբերի 7»-ի գործով Սաակաշվիլիի դատավարությունը, որի ժամանակ երրորդ նախագահը ցուցադրել է հյուծված մարմինը՝ դրանում մեղադրելով Վրաստանի իշխանություններին։

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը Սաակաշվիլիի նկատմամբ` «վիրավորական է»։