Ուկրաինայում ևս մեկ վրացի զինվոր է զոհվել

Ուկրաինայում շարունակվող պատերազմում զոհվել է վրացի զինծառայող Բերդիա Ջոխաձեն։ Տեղեկությունը հաստատել է զինծառայողի ընտանիքը:

Տեղեկությունների համաձայն՝ Ջոխաձեն զոհվել է Խերսոնում ռուս օկուպանտների կիրառած քիմիական զենքի հետևանքով առաջացած բարդություններից։

Զոհվածի ընտանիքն ասել է, որ Ջոխաձեն Վրաստան կտեղափոխվի օգոստոսի 19-ին, ժամը 10:00-ին, իսկ ժամը 12:00-20:00-ն Քաշուեթիի եկեղեցում տեղի կունենա քաղաքացիական հոգեհանգիստը։

Նշենք, որ փետրվարի 24-ից ի վեր` Ուկրաինայում մարտերի ընթացքում զոհվել է 18 վրացի մարտիկ: