
Ուկրաինայում Ռուսաստանի դեմ մարտնչող ևս մեկ վրացի է զոհվել: Ըստ առկա տեղեկությունների՝ զոհվածը Կոնստանտինը Քուրսուան է. մահվան ստույգ վայրն ու ժամը դեռ հայտնի չէ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը հետաքննում է նշված փաստը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո 30 վրացի է զոհվել, որոնց թվում կան վրացական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացիներ։