
Ուկրաինայում Ռուսաստանի դեմ մարտնչող ևս մեկ վրացի է զոհվել։ Առկա տեղեկություններով` զոհվածը Լևան Մենգաշվիլին է:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը տեղեկացված է, և իրականացվում են տեղափոխման համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Ուկրաինայում վրացի մարտիկների զոհվելու մասին առաջին տեղեկությունը տարածվել է մարտի 18-ին. մինչ օրս Ուկրաինայում 24 վրացի մարտիկ է զոհվել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմը սկսել է փետրվարի 24-ին։