Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվհենի Պերեբինիսը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիին՝ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների հնարավոր վերականգնման վերաբերյալ, ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Պերեբինիսը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Կիև, Լվով, Խարկով, Նիկոլաև և Գոստոմել քաղաքներին գեներատորներ մատակարարելու, ինչպես նաև Վրաստանում ուկրաինացի երեխաների առողջության բարելավման ծրագրերի համար, որոնք նախատեսվում է շարունակել 2023 թվականին։
Հայտարարության մեջ փոխնախարարը հույս է հայտնել, որ Վրաստանը կվերանայի իր դիրքորոշումը և կմիանա Ուկրաինային զենքով ու ռազմական տեխնիկայով օգնող գործընկերների շրջանակին։
Կարդացեք նաև՝