Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցում խնդրել է բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին թույլ տալ հանդիպում ունենալ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների հետ։
Զելենսկին Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի մասին գրել է Twitter-յան իր էջում․
«Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան։ Խնդրել եմ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ թողնել մորը, հարազատներին ու ուկրաինացի բժիշկներին»։
Զելենսկին նաև ընդգծել է Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու անթույլատրելիությունը։
Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին այժմ գտնվում է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոցում, նա արդեն 43 օր է ինչ հացադուլ է հայտարարել։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր