Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել է Ուկրաինայի հյուպատոսը:
Ուկրաինայի հյուպատոսը երրորդ նախագահին այցելելուց առաջ լրատվամիջոցներին մեկնաբանություններ չի տվել։
Նշենք, որ Ուկրաինայի հյուպատոսը դեկտեմբերի 23-ին ևս այցելել է Սաակաշվիլիին և առանց մեկնաբանության լքել կլինիկան։
Հիշեցնենք, որ վաղը Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է Սաակաշվիլիի գործով հերթական դատավարությունը։ Ելնելով հարցաքննվող վկաների քանակից և գործի ծավալուն նյութերից՝ երրորդ նախագահի իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ նիստերի հետաձգումը՝ Սաակաշվիլիի համար հավասարազոր կլինի մահապատժի։