Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույցի ժամանակ նշել է, որ ուկրաինացիները երբեմն շատ ավելին են պահանջում իրենց գործընկերներից, ոչ միայն Վրաստանից։
«Ուկրաինան ուզում է զենք ստանալ Վրաստանից, ուզում է, որ Վրաստանում պատերազմի երկրորդ ճակատ բացվի։ Այս ամենն անհնար է։ Կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունն ավելի իրատես է այն հարցում, թե ինչ կարող է անել երկիրն այս փուլում, հաշվի առնելով, որ մենք ունենք երկու օկուպացված շրջաններ, որոնցից մեկը խոսում է Ռուսաստանին միանալու «հանրաքվե» անցկացնելու մասին։
Ակնհայտ է, որ մենք պետք է զգույշ լինենք. մենք չունենք շատ միջոցներ, և ոչ ոք պատրաստ չի լինի աջակցել Վրաստանին»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ սա չի փոխում Ուկրաինային աջակցելու նշաձողը։