
Վրաստանի անունից գեղասահքում մրցող Լուկա Բերուլավան և Անաստասիա Մետելկինան ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտում անցկացված գեղասահքի պատանեկան գրան պրիի փուլում։
Զույգը 36 միավորով զբաղեցրել է առաջին տեղը, երկրորդը՝ Ուկրաինան, երրորդը՝ Կանադան։
Մրցանակաբաշխության ժամանակ Վրաստանի անունից մրցող զույգը մոտեցել է ուկրաինացի զույգին՝ շնորհավորելու, իսկ ուկրաինացի զույգը՝ Վիոլետա Սերովան և Իվան Խոտբան, հրաժարվել են ձեռք սեղմել և ընդունել շնորհավորանքները։
Չնայած Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան հանդես են գալիս Վրաստանի անունից, երկու մարզիկներն էլ ծնվել են Ռուսաստանում և մարզվում են այնտեղ։