Մարտի 26-ին Թբիլիսիում տեղի կունենա ուկրաինացի և վրացի արտիստների համատեղ մեծ բարեգործական համերգ՝ օգնելու նպատակով Ուկրաինայի երեխաներին։
Մասնակիցների թվում են «Եվրատեսիլ 2004»-ի հաղթող Ռուսլանան, երգչուհի Իվանա Մելայը, Սուխիշվիլիի ազգային բալետը, «Սահե» խումբը, պարուհի և պարուսույց Թեա Դարչիան, վիրտուոզ դաշնակահար Դավիթ Ալադաշվիլին։
Կազմակերպիչը United Hearts հիմնադրամն է, որը հիմնադրել է Իվանա Մելայը՝ պատերազմի հետևանքով ծնողներին կորցրած Ուկրաինայի երեխաներին օգնելու համար։
Տեղեկության համաձայն՝ տոմսերի վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցվելու է Ուկրաինայի այն երեխաների օգնությանը, որոնք որբացել են պատերազմի հետևանքով կամ որոնց ծնողներն այժմ ռազմաճակատում են: