2022-2023 ուսումնական տարում ուկրաինացի աշակերտները կրկին հնարավորություն կունենան ուսումը շարունակելու Վրաստանում։
Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունից հայտնել են, որ ուկրաինացի այն աշակերտները, որոնք ցանկանում են շարունակել իրենց ուսումը, կրկին կընդունվեն դպրոցներ՝ պարզեցված կարգով։
ՆԳՆ տեղեկություններով, այս պահի տվյալներով՝ ավելի քան 1 500 ուկրաինացի աշակերտ կրթություն է ստանում երկրի տարբեր պետական և մասնավոր դպրոցներում. նրանցից ավելի քան 900 աշակերտ շարունակում է ուսումը ուկրաինալեզու սեկտորներում։
Նշենք, որ Թբիլիսիում և Բաթումում ստեղծվել են ուկրաինալեզու սեկտորներ, որտեղ ուկրաինացի աշակերտներն առաջինից տասնմեկերորդ դասարաններում հնարավորություն ունեն կրթություն ստանալու մայրենի լեզվով՝ նույն ուսումնական պլանով և դասագրքերով, որ սովորել են ուկրաինական դպրոցներում։ Այս ամենից բացի, նրանք ուսումնասիրում են վրաց լեզու և գրականություն ու «Մեր Վրաստանը» առարկաները։
ԿԳՆ տեղեկության համաձայն՝ ուկրաինացի աշակերտները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան իրենց նախընտրած ակադեմիական ծրագրերով շարունակելու ուսումը Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ առանց ազգային քննությունների։