Քութայիսիի միջազգային օդանավակայանը տեղեկատվություն է հրապարակում ճանապարհներին ստեղծված բարդ օդերևութաբանական պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ Wizz Air-ի այն ուղևորները, ովքեր փակ ավտոճանապարհների պատճառով կուշանան, հնարավորություն կունենան տոմսերը փոխանակել։
«Ճանապարհներին ստեղծված բարդ օդերևութաբանական պայմանների, մասնավորապես՝ առատ ձյան, բքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 132-163 կմ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Համապատասխանաբար, Բեռլինի և Աթենքի չվերթի ուղևորները հնարավոր է չկարողանան ժամանակին գրանցվել օդանավակայանում: Այդ պատճառով Վրաստանի օդանավակայանների միությունը համաձայնության է եկել Wizz Air ավիաընկերության հետ: Որպես բացառություն, ավիաընկերությունը հնարավորություն կտա տոմսի արժեքի համապատասխան այլ ուղղությամբ տոմսով փոխանակել։