ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, եթե վաղը տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, հարցվածների մեծամասնությունը՝ 20 տոկոսը, կաջակցի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը:
13 տոկոսը հայտնել է, որ ընտրություններին աջակցելու է «Միացյալ ազգային շարժմանը», իսկ «Եվրոպական Վրաստանին» իր աջակցությունն է հայտնել հարցվածների 8 տոկոսը:
5 տոկոսանոց աջակցություն ունի «Լեյբորիստական» կուսակցությունը: Ինչ վերաբերում է «Հայրենասերների դաշինքին» և «Գիրչիին», հարցումների արդյունքում նրանք ստացել են, համապատասխանաբար, 4 և 2 տոկոսանոց աջակցություն:
NDI-ը հանրային կարծիքի հետազոտություն անցկացրել է անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: