2018թ․ երրորդ եռամսյակում Վրաստան այցելած զբոսաշրջիկներից ամենից շատ գումար ծախսել են ՄԱԷ-ի քաղաքացիները:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից:
Միջինում, Միացյալ Արաբական Էմիրությունների զբոսաշրջիկը Վրաստանում ծախսել է 2 հազար 656 լարի (ավելի քան 978 ԱՄՆ դոլար):
Մի փոքր ավելի քիչ՝ 2 հազար 613 լարի, ծախսել են Իսրայելից ժամանած զբոսաշրջիկները:
Եռյակը փակում են Գերմանիայի քաղաքացիները: Գերմանիայի յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցի ընթացքում ծախսել է մոտ 2 հազար 391 լարի:
Շարքը շարունակում են Իրանի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները:
Ամենից տնտեսողն են գտնվել Հայաստանի (565 լարի) և Ադրբեջանի (430 լարի) քաղաքացիները:
Ընդհանուր առմամբ տարվա երրորդ կիսամյակում զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 3.1 միլիարդ լարի:
Ամենից շատ Վրաստանում զբոսաշրջիկները ծախսում են սննդի և խմիչքի վրա` ընդհանուր գումարի 30,1 տոկոսը: Սրան հաջորդում է բնակավայրը` 25.8 տոկոս: Երրորդ հորիզոնականում են մշակութային ակտիվությունները, իսկ ամենից քիչ գումար Վրաստանում ծախսում են գնումների վրա: