Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ժամանել է Մոսկվա:
Այսօր Բիբիլովը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Կրեմիլի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին և զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր։
Մոսկվայում Պուտինի և Բիբիլովի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2018 թվականի օգոստոսի 24-ին, որից հետո Բիբիլովը հայտարարել էր, թե առաջիկայում կկնքվի, Հարավային Օսիայի բնակիչների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը դյուրացնող համաձայնագիր: