Եվրահանձնաժողովի առաջարկը դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ

Եվրահանձնաժողովը առաջարկ է պատրաստել Եվրամիության և Վրաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի մի մասը կասեցնելու վերաբերյալ։

Ըստ Եվրահանձնաժողովի, եթե Խորհուրդն ընդունի այդ առաջարկը, ապա վրացի դիվանագետները, պաշտոնյաները և նրանց ընտանիքները` դիվանագիտական ​​և պետական անձնագրեր ունեցողները, պետք է ունենան վիզա (բոլոր այն պահանջները, որոնք կային նախկինում, ոչ թե հեշտացված տարբերակով — հեղ.) Շենգենյան տարածք մուտք գործելու համար։

«Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ` խաղաղ ցույցերը բռնությամբ ճնշելու համար։ Սա հստակ ուղերձ է վրացական իշխանություններին, որ նրանք չեն կարող խլացնել ընդդիմության ձայնը կամ սահմանափակել խոսքի ազատությունը»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում ասված է, որ վիզայի հեշտացումները, ինչպիսիք են դիմումների ավելի կարճ ժամկետները, վիզայի ավելի ցածր վճարները և օժանդակ փաստաթղթերի նվազեցված պահանջները, այլևս չեն տարածվում դիվանագիտական ​​և պետական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների վրա։