
Երեկ` նոյեմբերի 1-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ, նորաօծ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին ընդունել և եպիսկոպոսական ձեռնադրության կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն: Այս տեղեկությունը տարածել են Վիրահայոց թեմը և Կրոնական հարցերի պետական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ, Վաշակմաձեն նաև նշել է, որ այս տարվա նոյեմբերի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հանդուրժողականության միջազգային օրը։ Կրոնական գործակալության նախաձեռնությամբ Միջկրոնական խորհրդի անդամները հերթով նշում են Հանդուրժողականության միջազգային օրը, և այս անգամ հերթը Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմինն է։