
Հուլիսի 17-ին, Վրաստանի կառավարության նստավայրում կայացել է Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի միջև:
Զազա Վաշախմաձեն հգշ. Տեր Կիրակոս վարդապետին շնորհավորել է Վիրահայոց թեմի նոր ղեկավար նշանակվելու կապակցոսւթյամբ և հաջողություններ մաղթել առաջնորդական ծառայության գործում:
Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը գործակալության նախագահին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար:
Հանդիպմանը ներկա են եղել կրոնի գործակալության աշխատակիցներ` թեմի իրավական և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը։