2023 թվականի ապրիլի 9-ին, Զատկական Սուրբ պատարագից հետո, Վիրահայոց թեմը` թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, հարգանքի տուրք է մատուցել 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, գրում է armenianchurch.ge-ն:
Նշվում է, որ թեմի անունից նաև ծաղկեպսակ են խոնարհել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց` Ռուսթավելիի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին:
Ի դեպ, Թբիլիսիի ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 34 տարի: 1989-ի այդ օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է:
«Արյունոտ կիրակիից 34 տարի անց»․ ապրիլի 9-ը Վրաստանում ազգային միասնության օրն է