
Վիրահայոց թեմը նոր առաջնորդի տեղապահ ունի, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Մայր աթոռի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:
Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ», — նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 16-ին Վիրահայոց թեմի արդեն նախկին առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին, ներկայացրեց ծառայության տարիներին իր գործունեությունը:
Լուսանկարը ` Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի ֆեյսբուքյան էջից: