«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրինագծի» վրա Վրաստանի նախագահի վետոյի հաղթահարումը կազդի Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա։ Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն «անբացատրելի մտահոգված է» օրենքի ընդունմամբ: Նա նշել է, որ անցած 30 տարիներին ԱՄՆ-ն մշտապես աջակցել է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին, Եվրոպայի հետ հետագա ինտեգրմանը, ժողովրդավարության ընդլայնմանն ուղղված քայլերին:
«Երբ մենք տեսնում ենք նման հետընթաց, երբ տեսնում ենք, որ նրանք ընդունում են օրենք, որը բավականին հստակորեն հիմնված է Ռուսաստանի (գործող-հեղ.) օրենքների վրա, որոնց աջակցող գործողությունները տեսնում ենք Ռուսաստանի ուղեծրում գտնվող երկրներից, սա մեզ լրջորեն անհանգստացնում է»,- ասել է Միլլերը:
Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» առաջնորդները Վաշինգտոնին մեղադրում են շանտաժի լեզվով խոսելու մեջ և ասում, որ վիզային ռեժիմի և առևտրային հարաբերությունների պարզեցման կամ ռազմական օգնության ամրապնդման խոստումը, որը Թբիլիսին կստանա «գործակալների օրենքը» մերժելու և ընտրությունները ժողովրդավարական միջավայրում անցկացնելու դեպքում, մի կողմից դա «անորոշ հեռանկար է», իսկ մյուս կողմից՝ «իսկական ընկերները» չպետք է խնդրեն միմյանց զիջումների գնալ: