Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվականին երկրի բնակչության թիվը կազմել է 3 729 600 մարդ, իսկ 2019 թվականին՝ 3 723 500: Այստեղից քաղաքում 2018 թվականին ապրում էր 2 174 800, իսկ 209 թվականին՝ 2 184 300 մարդ: Գյուղերում 2018 թվականին ապրում էր 1 554 800 մարդ, իսկ 2019 թվականին՝ 1 539 100 մարդ:
Ինչ վերաբերում է ծնելիությանը, 2017 թվականին ծնվել է 53 293 երեխա: 2018 թվականին ծնելիության ցուցանիշը նվազել է և կազմել 51 138:
2017 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 47 822 մարդ, իսկ 2018 մահացությունների թիվը նույնպես նվազել է և հասել 46 524-ի: