Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ շինարարության արժեքի ինդեքսը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ աճել է 12,8 տոկոսով։
Ըստ Geostat-ի՝ ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորվել է շինանյութի 13,6 տոկոս գնաճով, որն արտահայտվել է ընդհանուր ցուցանիշի 8,12 տոկոսային կետով փոփոխությամբ։
Geostat-ի տվյալների համաձայն՝ չնայած տարեկան թանկացումներին, շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 2,3 տոկոսով։
Փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 15,3 տոկոս նվազմամբ, ինչը ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը ավելացրել է -4,69 տոկոսային կետ։