
Վրաստանում օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 338 նոր դեպք:
Մահացել է կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։
12 հազար 766 մարդ ապաքինվել է վիրուսից։
Երկրում անցկացվել է 74 հազար 398 կորոնավիրուսի թեստ։