
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած վիճակագրության համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 հազար 253 նոր դեպք։
Ըստ վիճակագրական տվյալների` հուլիսի 18-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում անցկացվել է 74 հազար 245 թեստավորում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական ցուցանիշը կազմել է 13,81 տոկոս։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հաղորդմամբ` վերջին շաբաթվա ընթացքում վիրուսի պատճառով մահացել է 5 հիվանդ։