2015-2019 թվականներին Վրաստանում 9-րդ դասարանը ավարտելուց հետո դպրոցից հեռացել է 25 հազար 529 աշակերտ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Interpressnews-ին տեղեկացրել են, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո դպրոցներից հեռանում է մոտ 7 հազար աշակերտ:
Տեղեկատվության մեջ ասվում է նաև, որ հիմնականում դպրոցից հեռանում են շրջանների աշակերտները:
Ինչ վերաբերում է 2018-2019 ուսումնական տարվան, 9-րդ դասարանն ավարտելուց հետո հեռացել է 7 հազար 33 աշակերտ, որից 1 858-ն ուսումը շարունակել է մասնագիտական ուսումնարաններում:
Իսկ ընդհանուր 25 հազար 529 աշակերտներից, ովքեր 9-րդ դասարանն ավարտելուց հետո հեռացել են դպրոցից, միայն 7 հազար 915-ն է շարունակել ուսումը մասնագիտական ուսումնարաններում: