
Վերջին 3 ամսում Վրաստանում իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 565 հազար 170 թեստավորում։ Այս տեղեկությունը տրամադրել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ վերջին 3 ամսում հաստատվել է կորոնավիրուսի 13 հազար 394 նոր դեպք։
Ավելի կոնկրետ՝ օրական հաստատված դեպքերի միջին թիվը նոյեմբերին կազմել է 151, դեկտեմբերին՝ 92, հունվարին՝ 207։