Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է 9 340 քաղաքացի։ Հունվարի 19-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 632 527 պատվաստում։
1 դեղաչափով պատվաստվել է 1 312 746 քաղաքացի՝ չափահաս բնակչության 45.7%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստված է 1 199 306 քաղաքացի, այսինքն՝ չափահաս բնակչության 41,8%-ը:
Երրորդ խթանիչ (բուստեր) դեղաչափով իրականացվել է 118 480 պատվաստում։
Պատվաստվելու համար անհրաժեշտ է գրանցվել booking.moh.gov.ge կայքում, կամ զանգահարել 1522 հեռախոսահամարով։