Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետում գտնվող քաղաքացիները տարբեր Telegram ալիքներով լուսանկարներ են տարածում, որտեղ զրահամեքենաներ ու զինվորականներ են երևում:
Տարածվող լուսանկարներում երևում է զրահամեքենա՝ 430 համարանիշով, որի վրա զինվորական համազգեստով, դեմքերը քողարկած 7 անձ է նստած։
Վերին Լարսի մաքսակետում զրահամեքենայի հայտնվելու առնչությամբ ռուսական «Էֆեսբե»-ն նշել է, որ դա կօգտագործվի այն դեպքում, եթե ինչ-որ մեկը փորձի խախտել սահմանը։
«Զրահամեքենաները շարժվում են, բայց ոչ անցակետ դնելու համար. սա, կոպիտ ասած, այն նպատակով է, որ պահեստազորայինները ցանկանան խախտել անցակետը և լքել երկիրը՝ առանց սահմանային ձևակերպումներն անցնելու»,- հայտնել են Հյուսիսային Օսիայի Հանրապետության սահմանային վարչությունից։
Ի դեպ, սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարությունից հետո ՌԴ սահմանի ցամաքային սահմանային անցակետերում երկար հերթեր են գոյացել։ Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից բացի, խցանումներ են առաջացել նաև Ղազախստանի, Մոնղոլիայի և Ֆինլանդիայի հետ սահմանին։