Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքելով հունվարի 14-ին Թբիլիսիի Վազիսուբանիի շենքերից մեկում տեղի ունեցած դեպքի մասին նշել է, որ շենքի բնակիչներն են պատասխանատու են վերելակների անվտանգության համար։ Քաղաքապետը ասել է, որ այս մասին գրված է Վրաստանի կառավարության՝ «Վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգ» որոշման մեջ։
«Գործընկերությունն անվտանգության նկատառումներով պարտավոր է իրականացնել վերելակի պարբերական փորձաքննություն և գրանցում տեխնիկական և շինարարական վերահսկողության գործակալության օբյեկտների գրանցամատյանում, իսկ եթե փորձաքննությունը հայտնաբերում է թերություններ, այն պետք է անհապաղ վերացնել: Մուտքերը և վերելակները՝ Ձեր ունեցվածքն է, դուք պետք է ապահովեք դրա վերանորոգումը, վերականգնումը»,- ասաց քաղաքապետը։
Նա նաև նշեց, որ քաղաքապետարանը համատիրությունների միավորումների համաֆինանսավորման ծրագրի վրա տարեկան ծախսում է մինչև 40 մլն լարի։
«Քաղաքապետարանի դերն այս պարագայում արտահայտված է մեր իսկ ծրագրով սահմանված ֆինանսական աջակցությամբ։ Այս ծրագրի շրջանակներում մենք անցած տարիներին հարյուրավոր վերելակներ ենք վերանորոգել», — ասել է Կախա Կալաձեն։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Թբիլիսիի Վազիսուբանի քաղաքում վերելակի փոսն ընկնելու հետևանքով երկու մարդ էր մահացել։
Թբիլիսիում վերելակի անսարքությունն ամուսինների մահվան պատճառ է դարձել