
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, նախատեսվում է վերանորոգել մետրոյի «Դիդուբե» կայարանի վերին ելքի մերձակայքում գտնվող տարածքը։
Ըստ Կալաձեի, ստեղծվել է երթևեկության կազմակերպման սխեմա, որը ներառում է «ավտոբուսների և միկրոավտոբուսների համապատասխան հարթակների կազմակերպում, որոնք հագեցած կլինեն հետիոտների անվտանգության համար անհրաժեշտ տարրերով. տարածքում կտնկվեն ծառեր, ինչը զգալիորեն կբարելավի շրջակա միջավայրի արտաքին տեսքը»:
Մայրաքաղաքի ղեկավարության այսօրվա նիստում Կալաձեն ասել է, որ այդ տարածքում ներկա իրավիճակը քաոսային է, և՛ հետիոտները, և՛ տրանսպորտային միջոցները դժվարությամբ են տեղաշարժվում:
Ըստ նրա՝ կփոխվի նաև նշված տարածքում հասարակական տրանսպորտի երթեւեկության ռեժիմը։