Վրաստանի խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելու հետ պատգամավորները կանգնել են նոր խնդրի առաջ: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ, եթե մինչև այսօր ազգընտիրները միմյանց քաղաքական ուղերձները հասկանալու խնդիր ունեին, այսօր արդեն դրանք նույնիսկ լսելու հնարավորություն չունեն։
Բանն այն է, որ ամբիոնից որքան հեռու է նստած պատգամավորը, այնքան դժվար է խորհրդարանական գործունեությանը մասնակցել, որոշները նույնիսկ չեն կարող լսել, թե ինչ օրինագիծ է դրվում քննարկման, որպեսզի քվեարկեն:
Բանն այն է, որ խորհրդարանի նիստերի դահլիճում որոշ պատգամավորների անհանգստացնում է ակուստիկայի խնդիրը, մի մասը նշում է, որ բարձրացող աղմուկը առողջական խնդիրներ է առաջացնում:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդունում է խնդիրը։ Նրա խոսքով հարցի լուծման համար աշխատանքներն արդեն սկսվել են:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական աշխատանքներն իրականացնում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին կառուցված Քութայիսիի շենքում, սակայն այդ տարիներին մշտապես օրակարգում էր Թբիլիսի տեղափոխվելու հարցը։
Հատկանշական է, որ խորհրդարանի Թբիլիսիի մասնաշենքի վերանորոգման համար ծախսվել է 23 մլն լարի: