Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի քննել ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի բողոքը, որը պահանջում էր չեղարկել արտահանձնման կալանքը։ Նրա իրավունքները պաշտպանող Rights Georgia հասարակական կազմակերպությունը պնդում է, որ դատարանը կայացրել է անօրինական և անհիմն որոշում։
«Բողոքարկմանը կցվել է Աֆգան Սադիգովի հայտարարությունը Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչություն՝ Վրաստանում միջազգային ապաստան տրամադրելու խնդրանքով: Տագնապալի է, որ դատարանը հաշվի չի առել նոր հանգամանքները», — հայտնում են կազմակերպությունից։
Հիշեցնենք, որ Աֆգան Սադիգովն ադրբեջանական Azel.Tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Նա ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել էր, որ Սադիգովի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել սպառնալիքների և գումարի շորթման համար։ Նրա ընտանիքի պնդմամբ` Իլհամ Ալիևի կառավարության հետախուզման հիմքում քաղաքական հետապնդումն է։
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի շահերի պաշտպանության գործով զբաղվում է Rights Georgia ՀԿ-ն։