Վերաքննիչ դատարանը թույլատրելի է ճանաչել Ամաղլոբելիի գործից բացառված որոշ ապացույցներ

Ըստ «Բաթումելեբի» լրատվամիջոցի` Քութաիսիի վերաքննիչ դատարանը թույլատրելի է ճանաչել Մզիա Ամաղլոբելիի գործին առնչվող այն ապացույցների մասը, որը բացառել էր Բաթումիի քաղաքային դատարանը։ Գործը վերաբերում է տեսաապացույցներին, մի քանի գրավոր փաստաթղթերի, մեկ վկայի հարցաքննության արձանագրությանը։

Մասնավորապես համացանցում հասանելի տեսանյութերում մանրամասն ներկայացված են Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությանը նախորդած իրադարձությունները, ձերբակալման գործընթացը և դրան հաջորդող իրադարձությունները։

Նշենք, որ մարտի 4-ին Բաթումիի քաղաքային դատարանում տեղի ունեցած նախնական դատական ​​նիստում դատախազությունը պահանջել էր անընդունելի ճանաչել այս և մյուս ապացույցները՝ գործի հետ առնչություն չունենալու հիմքով։

Դատավոր Վիկտոր Մետրևելին բավարարել էր դատախազի միջնորդությունը։ Դատավորը նշել էր, որ համակարգչային սարքի վրա պահված տեղեկատվության ձեռքբերման համար, անկախ նրանից` դրանք հանրությանը հասանելի են, թե` ոչ, պահանջում է դատավորի վճիռ, իսկ Ամաղլոբելիի պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները ներկայացվել են առանց վճռի։

Բաթումիի քաղաքային դատարանի որոշումը ապացույցներն անընդունելի ճանաչելու մասին` բեկանել է Քութաիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլին։