«Վերադարձրու ձայնս». երթ, մանիֆեստ Թբիլիսիում

Թբիլիսիի տարբեր բուհերի ուսանողների երթը՝ «Վերադարձրու ձայնս» կարգախոսով կանգ առավ խորհրդարանի մոտ` վերածվելով բողոքի ցույցի։

Ուսանողներն ու երթի այլ մասնակիցները հայտարարում են, որ չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրությունների լեգիտիմությունը և պահանջում են նոր ընտրություններ:

Ուսանողներն իրենց հետ ունեն Վրաստանի և Եվրամիության դրոշներ, ինչպես նաև ընտրություններին առնչվող պաստառներ։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիայի» թիմը:

Ուսանողները երթով դուրս են եկել իրենց համալսարաններից, այդ թվում՝ Իլիայի պետական ​​համալսարանից, Թբիլիսիի պետական ​​համալսարանից և Թբիլիսիի տեխնիկական համալսարանից:

Մետրոպոլիտենի Ռուսթավելի կայարանի մոտ երեք բուհերի ուսանողներին են միացել այլ բուհերի ուսանողներ։ Մասնավորապես՝ Ազատ համալսարանի, Ագրարային համալսարանի, Սևծովյան միջազգային համալսարանի, Կովկասի համալսարանի ուսանողները։ GIPA համալսարանի ուսանողները երթին միացան Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքից։

Ուսանողները մանիֆեստ էին պատրաստել օպերայի և բալետի թատրոնի դիմաց։