
«Վերադարձրու ձայնը» կարգախոսով կիրակի օրը՝ նոյեմբերի 17-ի ժամը 19:00-ին, 30 հասարակական կազմակերպությունների միավորող «Իմ ձայնը Եվրամիությանը» դրամահավաք առաքելությունը Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ակցիա է հայտարարել։
«Հանրահավաքում դիտորդական կազմակերպություններն ու դիտորդները կպատմեն Վրաստանում հոկտեմբերի 26-ին ընտրատեղամասերում տեսածի մասին, իրավաբանները ձեզ կտեղեկացնեն տեղի ունեցածի իրավական գնահատականը, իսկ կազմակերպիչները առաջարկներ կանեն, թե ինչպես հասնել դեպի նոր, արդար ընտրություններ»,- կարդում ենք հարթակի միջոցառման հաղորդագրության մեջ։