
Վրաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մի մասը ցանկանում են, որ իրենց ազգանուններից հեռացվեն ռուսական վերջավորությունները: Քարոզարշավը մեկնարկել է #սալամ քաղաքացիական շարժումը:
«Մեր ազգանունը խմբագրելը` ավելացնելով մեր ավանդական ազգանվան վերջավորություն կամ պարզապես ջնջելով ռուսական վերջավորությունը, գործնականում անհնար է, քանի որ համապատասխան օրենք կամ կանոնակարգ չկա: Դիմումները ներկայացնելուց, վճարները վճարելուց և երեք ամիս սպասելուց հետո մեզանից պահանջվում է պաշտպանել մեր դիրքն ու պահանջը դատարանում: Եվ եթե բավարարվի մեր պահանջը, ապա բոլոր ցանկացողները ստիպված են լինում անցնել նույն պայքարը», — գրված է շարժման ֆեյսբուքյան էջում:
Վերոնշյալի պատճառով #սալամ քաղաքացիական շարժումը արշավ է սկսել և պահանջում են ադրբեջանական ազգանունների ռուսական վերջավորության հեռացում՝ -ով վերջավորությունը պետք է փոխարինվի -օղլու, -լի, -սոի, — ջիլ և այլն վերջավորություններով:
«Մեր ազգանունների քսան տոկոսը՝ Վրաստանի նման, օկուպացված է Ռուսաստանի կողմից: Ո՛չ ռուսական օկուպացիային մեր ազգանուններում», — գրված է շարժման հայտարարության մեջ:
Այս թեմայով Վրաստանում ապրող ադրբեջանցիներից մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր գրառումներ են կատարել և ազգանվան -ով վերջավորությունը փոխել -օղլու կամ -լի վերջավորությամբ: