
«Վերադարձնենք մեր քվեն». նոյեմբերի 13-ի ժամը 12:30-ին այս կոչով կանանց բողոքի ցույց տեղի կունենա Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մոտ:
Ակցիայի կազմակերպիչները նշել են՝ հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիներից խլել են իրենց ընտրական ձայները և գողացել եվրոպական ապագան։
«Մենք տեսնում ենք մեր քաղաքացիների և մեր երեխաների բռնի արտագաղթի ամենամեծ վտանգը և պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի մեր երկիրը չդատարկվի Վրաստանի ազատ քաղաքացիներից։
Մենք թույլ չենք տա, որ ոտնահարեն մեր հերոսների հիշատակը և ծնկի գան թշնամու առաջ։ Ընտրությունները կեղծված են: Ձայները գողացված են: Պահանջում ենք նոր ընտրություններ»», — գրել են ցույցի կազմակերպիչները: