Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհը վերանորոգվում է

default

Կախեթիի մարզում ակտիվորեն ընթանում են ներքին հանրապետական ​​նշանակության Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի 33,6 կիլոմետրանոց հատվածի վերականգնման աշխատանքները։

«Գոմբորի ճանապարհը բնութագրվում է երթևեկության բարձր ինտենսիվությամբ։ Դրանից շահելու են թե՛ տեղացիները, թե՛ երկիր ժամանող զբոսաշրջիկները։ Ճանապարհի վնասված, փլուզված և դեֆորմացված հատվածներն այլևս չէին կարող ապահովել երթևեկության անվտանգությունն ու հարմարավետ տեղաշարժը», — նշված է Վրաստանի ավտոճանապարհների վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի ամբողջական վերականգնում՝ ասֆալտբետոնե ծածկ, 6 կամուրջների վերակառուցում։

Ծրագրի արժեքը կազմում է 66 միլիոն 700 հազար լարի։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի աշնանը։