Վախթանգ Գոմելաուրին ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին

Վրաստանի ներքին գործերի նախարար, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

ՆԳՆ-ի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ներքին գործերի փոխնախարար Գիորգի Բութխուզին և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Գիվի Թումանիշվիլին։

«Կողմերը կենտրոնացել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, քննարկել են անվտանգության առկա խնդիրները։ Վախթանգ Գոմելաուրին և Արմեն Գրիգորյանը քննարկել են նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև անվտանգության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման շրջանակներում ընդգծվել է խաղաղության և համագործակցության կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար, ինչպես նաև տարածաշրջանային երկխոսության առկայությունը տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ուղղությունների զարգացման գործում», — ասվում է տեղեկատվության մեջ։